Գերմանիան կարող է մինչեւ 729 միլիարդ եվրո կորցնել
SARS-CoV-2 կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ Գերմանիան կարող է 255-729 միլիարդ եվրո կորցնել, հաշվել է Տնտեսական հետազոտությունների մյունխենյան ifo ինստիտուտը։ Արտադրությունների դադարեցումը, աշխատակիցների հարկադիր անցումը ոչ լրիվ աշխատանքային օրվա եւ գործազրկության աճը էական ազդեցություն կունենան պետական բյուջեի վրա, իսկ ԳԴՀ տնտեսությունը կարող է կրճատվել 7,2-20,6 տոկոսային նիշով, հայտարարել է ifo-ի ղեկավար Կլեմենս Ֆյուստը, հայտնում է DW-ն։
Ընդ որում, այժմյան ճգնաժամից Գերմանիայի կորուստները, ամենայն հավանականությամբ, ավելի բարձր կլինեն, քան վերջին տասնամյակների տնտեսական ճգնաժամերի եւ բնական աղետների հետ կապված բոլոր վնասները, ասել է նա։Ֆյուստը նշել է ռազմավարությունների անհրաժեշտության մասին, որոնք թույլ կտան վերականգնել արտադրությունը՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու հետագա քայլերի ֆոնին։
Ifo-ի հաշվարկներով՝ տնտեսության մասնակի դադարման հետ կապված երկու ամսվա ծախսերը կկազմեն 255-495 մլրդ եվրո։ Ընդ որում, այդ սցենարի դեպքում Գերմանիայի տարեկան ՀՆԱ-ն 7,2-11,2 տոկոսով ցածր կլինի։
Արտադրության 3 ամսվա մասնակի դադարի դեպքում կորուստները կկազմեն 354-729 մլրդ եվրո, ինչը կհամապատասխանի տնտեսական աճի կրճատմանը 10,0-20,06 տոկոսով։
Միաժամանակ ifo-ի փորձագետները ենթադրում են, որ կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը Գերմանիայում կարող է հանգեցնել մինչեւ 1,8 մլն աշխատատեղ կորցնելուն։ Բացի այդ, ավելի քան 6 մլն աշխատողների համար կարող կարճ աշխատաժամանակի գրաֆիկ սահմանվել։
Worldometer միջազգային կամավորական խմբի տվյալներով՝ կորոնավիրուսի համավարակը տարածվել է աշխարհի 192 երկրներում եւ տարածքներում, վարակվածների ընդհանուր թիվը անցել է 340 000-ից։ Հիվանդության հետեւանքով մահացել է մոտ 15 000 մարդ, առողջացել է ավելի քան 99 000 մարդ։ Գերմանիայում կորոնավիրուսը հաստատվել է մոտ 25 000 մարդու մոտ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց