Ավստրիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ մոբիլիզացնում է զինվորական պահեստայիններին
Ավստրիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ մոբիլիզացնում է զինվորական պահեստայիններին, կոչ անելով նրանց պայքարել կորոնավիրուսի բռնկման դեմ՝ սննդամթերքի մատակարարումներին օգնելու, բորժաշխատողներով ապահովելու միջոցով, հայտնում է Reuters-ը։
Ավստրիայում, ի տարբերություն Գերմանիայի կամ Ֆրանսիայի, դեռեւս կա պարտադիր զինվորական ծառայություն։ Երիտասարդները 18 տարեկանից պետք է վեց ամիս ծառայեն բանակում կամ ինը ամիս քաղաքացիական ծառայություն տանեն։
Մոտ 3000 զինվորներ, պահեստայինների 10 տոկոսը, երեք ամիս կկատարեն կորոնավիրուսի հետ կապված առաջադրանքներ, մամուլի ասուլիսում հայտնել է Ավստրիայի պաշտպանության նախարար Կլաուդիա Տաները։
Այսօրվա դրությամբ Ավստրիայում գրանցված է կորոնավիրուսով վարակման մոտ 4000 դեպք, որից 21-ը՝ մահվան ելքով։
Արեւմտյան Տիրոլի տարածաշրջանում, այդ թվում՝ Իշգլում եւ Սանկտ Անտոնում հանրահայտ լեռնադահուկային շրջանները դարձել են Եվրոպայում վիրուսի տարածման թեժ կետեր, ինչը հանգեցրել է անցյալ շաբաթ շրջանի ամբողջական արգելափակմանը։
Տեղական եւ միջազգային ԶԼՄ-ները քննադատության են ենթարկել շրջանային իշխանություններին՝ հայտարարելով, որ նրանք բավական ուշ արձագանքեցին կորոնավիրուսի բռնկմանը եւ ժամանակին չնախազգուշացրեցին զբոսաշրջիկներին։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի