Ֆրանսիայում 92 հազար մարդ է տուգանվել կարանտինի խախտման համար
Հինգ օրվա ընթացքում Ֆրանսիայի ոստիկանությունը 92 հազար տուգանք է դուրս գրել ինքնամեկուսացման ռեժիմը խախտած բնակիչներին:
«Դուք չեք կարող առանց հարգելի պատճառի դուրս գալ տնից, նույնիսկ` ցայտուն ախտանիշների բացակայության դեպքում»,- պարզաբանել է քաղաքացիական անվտանգության եւ ճգնաժամերի կարգավորման վարչության ղեկավար Ալեն Տիրիոնը:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել էին երկրում խիստ կարանտինի սահմանման մասին: Բնակիչներին արգելվում է դուրս գալ տնից` առանց հատուկ անհրաժեշտության: Եթե մարդը, այնուամենայնիվ, լքել է իր բնակության վայրը, ապա պետք է իր հետ լրացված հայտ ունենա, որում նշված է տնից դուրս գալու նպատակը եւ այն վայրը, ուր նա գնում է: Հակառակ դեպքում, քաղաքացուն 135 եվրո տուգանք է սպառնում: Կրկնակի խախտման դեպքում պատիժն ավելի խիստ է` 1500 եվրո:
Վերջին տվյալների համաձայն` Ֆրանսիայում կորոնավիրուս է հայտնաբերվել արդեն 16 հազար մարդու մոտ, մահացել է 674 մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց