Հատուկ ջոկատայինները վնասազերծել են Կանևսկու թիկնազորին. Դոն Պիպոյի մահափորձի հետքերո՞վ
Armtimes.com-ը գրում է. Երեկ երեկոյան Կիեւյան փողոցում իրարանցում է եղել. ոստիկանության հատուկ ջոկատայինները մեծ «օպերացիա» են իրականացրել: Մեր տեղեկություններով` հատուկ ջոկատայինները կանգնեցրել են մի քանի մեքենա, որոնք ուղեկցելիս են եղել ռուսական համարանիշներով թանկարժեք ջիփի: Հատուկ ջոկատայինները մեքենայում գտնվող անձանց դուրս են հանել եւ պառկեցրել գետնին:
Ականատեսներից մեկի խոսքով՝ տպավորություն է եղել, որ ոստիկանները կանգնեցրել են բարձրաստիճան պաշտոնյայի թիկնազորին, սակայն կայքին հաջողվել է ճշտել, որ ավտոշարասյունն ուղեկցել է Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյին տեղափոխող ջիփը:
Կայքը տեղեկությունն այսօր փորձել է ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Նրանք միայն հաստատել են, որ ոստիկանության ծառայողները նշված փողոցում գործողություն են իրականացրել, սակայն այլ մանրամասներ այդպես էլ չեն հաղորդել:
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում է տեղեկությունը, որ Դոն Պիպոյի մահափորձի նախապատրաստման պատվիրատուներից մեկը Արտյոմ Հարությունյանն է՝ քրեական աշխարհում հայտնի Կանեւսկոն:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...