Աբխազիայում ընթանում են նախագահական կրկնակի ընտրությունները
Աբխազիայում ընթանում են նախագահական կրկնակի ընտրությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մոսկվայի ժամանակով 08:00-ին Աբխազիայի ամբողջ տարածքում մեկնարկել են երկրի նախագահի ընտրությունները»,-հայտնել է ՏԱՍՍ-ին հանրապետության ԿԸՀ ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ քվեարկությունը կընթանա 154 տեղամասերում, որոնցից երկուսը Ռուսաստանում են՝ Մոսկվայում եւ Չերկեսկում:
Ընտրողների ցուցակում կա ավելի քան 128 հազար մարդ, որոնք կազմում են երկրի քաղաքացիների ավելի քան կեսը: Ընտրություններում որպես միջազգային դիտորդներ ներկա են Հարավային Օսեթիայի եւ Մերձդնեստրի ներկայացուցիչները, ինչպես նաեւ քվեարկությանը կհետեւի Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատան ութ աշխատակից: Պետդումայի խորհուրդը որոշել է չուղարկել դիտորդներ Աբխազիայում նախագահական ընտրություններում կորոնավիրուսի տարածման իրավիճակի կապակցությամբ:
Ընտրությունների օրը հասարակական կարգն ապահովելու համար ներգրավվել է ոստիկանության շուրջ 1000 աշխատակից: Կորոնավիրուսի իրավիճակի կապակցությամբ բոլոր ընտրատեղամասերն ապահովված են բժշկական դիմակներով եւ ձեռքերի համար ախտահանիչ հեղուկներով:
Երկրի բարձրագույն պաշտոնին հավակնում է Աբխազիայի վարչապետը, Ադգուր Արձինբան, ընդդիմության առաջնորդներից մեկը, խորհրդարանի պատգամավոր Ասլան Բժանիան, ՆԳ նախկին նախարար Լեոնիդ Ձափշբան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց