Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինան՝ ի տարբերություն Ռուսաստանի պատրաստ չէ ճգնաժամի (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին օդեսական «7-րդ հեռուստաալիքին» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան՝ ի տարբերություն Ռուսաստանի պատրաստ չէ հնարավոր տնտեսական ճգնաժամին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Սաակաշվիլի կարծիքով՝ շատ ուժեղ տնտեսական ճգնաժամ է մոտենում:
«Մոտեցողն ուղղակի ցունամի է»,-նշել է քաղաքական գործիչը:
Վրաստանի նախկին նախագահը հիշեցրել է, որ Ռուսաստանը 600 միլիարդ դոլարի չափով «ֆինանսական բարձ» ունի, ինչի շնորհիվ կարող է հանգիստ վերապրել նավթի գների անկումը, իսկ Ուկրաինան դրա պատճառով լուրջ կտուժի:
«Պետությունը ռեսուրսներ չունի, քանի որ, մեծ հաշվով, այդ ռեսուրսները ոչ թե պետությունը չունի, այլ առհասարակ Ուկրաինայում պետություն չկա»,-նշել է Սաակաշվիլին:
Նախկին պաշտոնյան նաև դժգոհել է, որ Օդեսայում աճում են հակաուկրաինական տրամադրությունները և նշել է, որ օդեսացիների համար Ուկրաինան այժմ օդեսացիների համար «շատ հեռու է»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց