Իրանն ազատ է արձակել ազգային անվտանգության դեմ դավադրության կասկածանքով ձերբակալված ֆրանսիացի գիտնականին
Ֆրանսիայի Sciences Po քաղաքական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Ռոլան Մարշալը, որը 2019 թվականի հունիսին ձերբակալվել էր Իրանում, ազատ է արձակվել և այսօր Փարիզ կժամանի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Ելիսեյան պալատի տարածած պաշտոնական հաղորդագրությանը։
«Հանրապետության ղեկավարն ուրախ է հայտնելու 2019 թվականի հունիսից Իրանում բանտարկության մեջ գտնվող Ռոլան Մարշալի ազատ արձակման մասին։ Նա Ֆրանսիա կժամանի մարտի 21-ի կեսօրին»,-ասվում է փաստաթղթում։
Նշվում է նաև, որ նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է անում իրանական իշխանություններին երկքաղաքացիություն ունեցող և «Իրանի տարածքում ձերբակալված» Ֆարիբա Ադելհահին նույնպես անհապաղ ազատ արձակել։
Sciences Po քաղաքական հետազոտությունների ինստիտուտի՝ Մարշալ և Ադելհահ անունով աշխատակիցները ձերբակալվել էին իրանական իշխանությունների կողմից ազգային անվտանգության դեմ դավադրության կասկածանքով։
Ադելհահին ձերբակալել էին 2019 թվականի հուլիսին, իսկ Մարշալի ազատազրկման մասին հայտնի էր դարձել հոկտեմբերին։ Ֆրանսիայի արտգործնախարարությունն իրավիճակն անթույլատրելի էր համարել և Իրանի իշխանություններին կոչ էր արել ազատ արձակել ձերբակալվածներին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց