ԱՄՆ Պետդեպը Ռուսաստանին մեղադրել է էներգետիկայի ոլորտում թշնամական գործողությունների մեջ
ԱՄՆ Պետդեպարտամենտը չի մեկնաբանում Ռուսաստանի դեմ նավթի շուկայի իրավիճակի հետ կապված պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, սակայն պնդում է, որ Մոսկվան թշնամական գործողություններ է ձեռնարկում էներգետիկայի ոլորտում: Համապատասխան հայտարարությունը ճեպազրույցի ժամանակ արել է ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք խոսում պատժամիջոցների մասին: Մենք դա չենք մեկնաբանում: Սակայն մենք տեսնում ենք բազմաթիվ օրինակներ, երբ Ռուսաստանը թշնամական նպատակերի համար օգտագործում է էներգետիկան, եւ դրան այլեւս ոչինչ չեմ կարող հավելել»,- ասել է նա:
Նա հրաժարվել է հստակեցնել, թե արդյոք Պետդեպի ներկայացուցիչները բանակցություններ են վարել ռուսական կողմի հետ՝ կապված նավթի շուկայի իրավիճակի հետ: «Մենք բոլոր խաղացողներին կոչ ենք անում ուշադրություն դարձնել գլոբալ անորոշությանն ու տնտեսական դժվարություններին եւ համապատասխան գործողություններ ձեռնարկել դրանք հաղթահարելու համար»,- հավելել է ամերիկացի դիվանագետը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է միանալ նավթի հարցով ՌԴ-ի եւ Սաուդյան Արաբիայի տարաձայնությունների շուրջ իրավիճակի քննարկմանը: Միեւնույն ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան նավթի գների պատճառով պատերազմ չեն վարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց