Պուտինն ու Ասադը քննարկում են ունեցել ռուս-թուրքական պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Իդլիբի գոտում իրավիճակի կայունացման ուղղությամբ 2020թ. մարտի 5-ի ռուս-թուրքական պայմանավորվածությունների իրագործումը, գրում է iz.ru-ն։
«Քննարկվել են Սիրիայի սահմանադրական կոմիտեի շրջանակներում քաղաքական գործընթացի առաջընթացի հարցերը, ինչպես նաև Սիրիային հումանիտար աջակցության թեման»,- հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքները:
Պուտինը նաև շնորհավորել է Ասադին գալիք մուսուլմանական տոնի՝ Մուհամեդ մարգարեի համբարձման կապակցությամբ, հավելել է մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 5-ին թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ավարտին հայտնել է, որ կողմերն ընդունելի լուծում են գտել սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի լարվածության կարգավորման համար: ՌԴ ղեկավարը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում կողմերը համատեղ փաստաթուղթ են կազմել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց