Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան ոչ մի պատերազմ չեն մղում նավթի գների պատճառով. Կրեմլ
Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան ոչ մի պատերազմ չեն մղում նավթի գների շուրջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա վստահ է, որ այլ պետություններ չպետք է խառնվեն երկու երկրների միջեւ գործընկերական հարաբերություններին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ գնային ոչ մի պատերազմ չկա, սակայն շատ երկրների համար շատ անբարենպաստ գնային միջավայր է ստեղծվել»,- ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նրա խոսքով` Ռուսաստանի Դաշնությունն ու Սաուդյան Արաբիան «լավ, գործընկերային հարաբերությունների մեջ են»: «Մենք չենք կարծում, որ որեւէ մեկը պետք է խառնվի այդ հարաբերություններին»,- նշել է Պեսկովը:
Հինգշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պետք եղած ժամանակ կմիանա Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ նավթի հարցում տարաձայնությունների շուրջ քննարկումներին:
Պեսկովը նշել է, որ Կրեմլում ուշադրություն են դարձրել Թրամփի այս հայտարարությանը: «Մենք հասկանում ենք, որ իսկապես շատ ընկերություններ այժմ տուժում են նավթի ցածր գների պատճառով, մենք գիտենք, որ ԱՄՆ-ի հսկայական նավթային հատվածն այժմ ողբալի վիճակում է այդ գների պատճառով»,- ասել է Կրեմլի խոսնակը` հավելելով, որ նկատի ունի նրանց, ով թերթաքարի նավթ է արդյունահանում: «Այնտեղ լուրջ ճգնաժամ է, մենք նույնպես դա հասկանում ենք»,- արձանագրել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց