Ռուսաստանում օգտատերերը խնդիրներ ունեն Youtube կայք մուտք գործելու հարցում
Մարտի 20-ին ՌԴ տարածքում գտնվող օգտատերերը լայնամասշտաբ խնդիրների են բախվել Youtube ժամանցային կայք մուտք գործելիս: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայք` հղում անելով Downdetector-ին:
Խնդիրների մասին հաղորդագրություններ են սկսել գալ մարտի 20-ի առավոտից: Ծառայության տվյալներով՝ օգտատերերի մոտ 90%-ը չի կարողացել մուտք գործել կայք և տեսանյութեր դիտել:
Խափանման քարտեզի համաձայն՝ Youtube-ն անհասանելի է հիմնականում Ռուսաստանում: Խափանման մասին հաղորդագրություններ գալիս են հիմնականում երկրի հարավային և կենտրոնական քաղաքներից` Մոսկվա, Կազան, Կրասնոդար, Վորոնեժ, Սարատով, Վոլգոգրադ, Դոնի Ռոստով:
Խնդիրներ կան նաև մի շարք այլ քաղաքներում:
Ներկայում Youtube-ից որևէ մեկնաբանություն չի ստացվել այն առնչություն, թե ինչով են պայմանավորված խափանումները: Ավելի վաղ ծառայությունը հայտարարել էր, որ կվատացնի տեսանյութերի որակը Եվրամիությունում ապրող օգտատերերի համար, որպեսզի թուլացնի համացանցի ծանրաբեռնվածությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց