ՄԱԿ-ը հրապարակել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը. Հայաստանը պահպանել է նախորդ տարվա դիրքը
ՄԱԿ-ը Երջանկության միջազգային օրվա առթիվ հրապարակել է ամենամյա «Երջանկության համաշխարհային զեկույց»-ը՝ World Happiness Report-ը, որում ներառված է 153 երկիր:
Զեկույցը ներկայացնում է՝ ինչպես է աշխարհում տարբեր գործոնների շնորհիվ մարդկանց կյանքը երջանիկ դառնում: Զեկույցը կազմելիս մասնագետներն ամեն տարի կենտրոնանում են որևէ հստակ թեմայի վրա:
Փաստաթուղթը կազմելիս մասնագետները հաշվի են առնում մի շարք գործոններ՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, կյանքի տևողությունը, տվյալ պետության կառավարման և բնակչության երջանկության միջև ուղղակի կապերը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն:
Այս տարի ամենաերջանիկ երկների ցանկը կրկին գլխավորել է Ֆինլանդիան: Նրանից բացի լավագույն տասնյակում են հայտնվել Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը:
Ծավալուն ցանկը եզրափակում են Զիմբաբվեն, Հարավային Սուդանն ու Աֆղանստանը:
Հայաստանը, ինչպես և նախորդ տարի, ցուցակում գրավում է 116-րդ հորիզոնականը: Տարածաշրջանի երկրներից Ռուսաստանը 73-րդ տեղում է, Վրաստանը հաջորդում է Հայաստանին` զբաղեցնելով 117-րդ հորիզոնականը, Ադրբեջանը 89-րդ տեղում է, Թուրքիան 93-րդ, իսկ Իրանը` 118-րդ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց