«Վլադիմիր Պուտինին այլընտրանք չկա». ՌԴ նախագահի զարմիկը պատրաստվում է կուսակցություն հիմնել և սատարել գործող ղեկավարին
Ձեռնարկատեր Ռոման Պուտինը, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զարմիկն է, խոսել է պետության ղեկավարի այլընտրանքի մասին, գրում է «Коммерсантъ» պարբերականը:
ՌԴ նախագահի զարմիկը պատասխանել է Պետդումայի պատգամավոր Վալենտինա Տերեշկովայի առաջարկած սահմանադրական փոփոխությունների և նախագահական լիազորությունների ժամկետի զրոյացման մասին հարցին:
«Մեր երկիրն ուժեղ առաջնորդի կարիք ունի՝ այն էլ համաշխարհային ճգնաժամի պայմաններում: Վլադիմիր Պուտինին այլընտրանք չկա, դե հո Նավալնին չի լինելու»,-ասել է ձեռնարկատերը:
Հարցազրույցի ժամանակ Ռոման Պուտինը տեղեկացրել է նաև, որ պատրաստվում է «Գործի մարդիկ» անվանումով կուսակցություն ստեղծել, որի նպատակն է լինելու անցնել խորհրդարան: Հարցին այն մասին, թե արդյոք ինքը քննարկել է այս նախաձեռնությունը նախագահի աշխատակազմի հետ, ձեռնարկատերը պատասխանել է, որ կուսկացության անդամները պատրաստ են անհրաժեշտության դեպքում դա անել:
Ռոման Պուտինի հայրը Իգոր Պուտինն է, ՌԴ նախագահի ոչ հարազատ եղբայրը: Ռոման Պուտինը աշխատել է Դաշնային անվտանգության ծառայությունում, զբաղեցրել է անվտանգության գծով Ռյազանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը: Քաղաքացիական ծառայությունը լքելուց հետո նա զբաղվել է խոշոր ֆինանսական և արդյունաբերական խմբերի ու շրջանային ղեկավարներ խորհրդատվությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց