ԲՖՖ նախագահ․ Բելառուսի առաջնությունը չսկսելու պատճառ չկար
Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Բազանովը մեկնաբանել է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Բելառուսի առաջնության մեկնարկը մարտի 19-ին։
«Մենք մշտական կապի մեջ ենք Առողջապահության նախարարության հետ եւ ստանում ենք օպերատիվ տեղեկություններ իրավիճակի մասին։
Եթե ինչ-որ բան այնպես չլիներ, մեզ նախագահի աշխատակազմից կասեին, որ «հիմարությամբ չզբաղվենք եւ դադարեցնենք առաջնությունը»։ Հասկանում եմ, որ ցանկանում են ամեն ինչ ուռճացնել, բայց ինչի՞ համար։ Հիմա բոլորը վախեցան, սահմանները փակեցին, արտադրությունը կընկնի, կլինի տնտեսական ճգնաժամ։
Մենք կդադարեցնենք առաջնությունը, եթե երկրում լինի անբարենպաստ վարակաբանական վիճակ, բայց հիմա չկա։ Առաջնությունը չսկսելու պատճառ չկար»,- Վլադիմիր Բազանովի խոսքը մեջբերում է by.tribuna.com-ը։
Բելառուսի առաջնությունը Եվրոպայում չդադարեցված միակ ազգային առաջնությունն է։ Հանդիպումներ են տեղի ունենում նաեւ Ղրիմի առաջնությունում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն