Playboy-ը կմնա առանց տպագիր տարբերակի
Տղամարդկանց համար ամերիկյան Playboy ամսագիրը կդադարեցնի տպագիր տարբերակի թողարկումը: ԱՄՆ-ում պարբերականի թողարկումից հրաժարվելու մտադրության մասին հայտնել է Playboy Enterprises-ի ղեկավար Բեն Կոնը Medium պլատֆորմի իր բլոգում, փոխանցում է Lenta-ն:
Ընկերության ղեկավարի խոսքով՝ վերջին համարը կթողարկվի 2020 թվականի գարնանը: Ամսագիրը 2019 թվականից լույս էր տեսնում եռամսյակը մեկ: Կոնը պարզաբանել է, որ տպագիր տարբերակից հրաժարվելը աշխատակիցների հետ բավական երկար են քննարկել, բայց որոշման ընդունումն արագացավ կորոնավիրուսի տարածման հետ կապված ճգնաժամի պատճառով:
«Մենք կանցնենք մեր ամբողջ կոնտենտն առաջին հերթին թվային տարբերակով հրատարակելուն»,- հավելել է նա: Բիզնեսմենը նշել է, որ 2021 թվականին ընկերությունը նախատեսում է վերադառնալ տպագիր ձեւաչափին, բայց արդեն «տարբեր նոր ձեւերով»:
Playboy-ը ամսագիր է տղամարդկանց համար, որն ԱՄՆ-ում հրատարակվում է 1953 թվականից եւ հիմնադրվել է Հյու Հեֆների կողմից: Տարբեր տարիների պարբերականի շապիկին հայտնվել են Մերիլին Մոնրոն, Սինդի Քրոուֆորդը, Պամելա Անդերսոնը: Առաջին համարը թողարկվել է 1953 թվականի դեկտեմբերին՝ 51 հազար տպաքանակով: Ներկայումս Playboy-ը տարբեր լեզուներով թողարկվում է ամբողջ աշխարհում: Բրենդի հիմնադիր Հեֆները մահացել է 2017 թվականի սեպտեմբերին:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի