Հյուսիսային Մակեդոնիան մոտակա ժամանակներս կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Հյուսիսային Մակեդոնիան մոտակա ժամանակները կդառնա ՆԱՏՕ-ի 30-րդ անդամ-երկիրը, դաշինքի բոլոր անդամ-երկրներն ավարտել են նրա անդամակցության արձանագրության վավերացման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը` հղում անելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին:
«Բոլոր դաշնակիցներն արդեն ավարտել են անդամակցության արձանագրության վավերացման գործընթացը: Հյուսիսային Մակեդոնիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա ամենամոտ ապագայում»,-ՆԱՏՕ-ի վիճակի մասին իր ամենամյա ելույթում հայտարարել է Ստոլտենբերգը:
Ենթադրվում էր, որ Հյուսիսային Մակեդոնիայի` դաշինք ընդունելության մասին հայտարարությունը կհնչի ապրիլին` Հյուսիսատլանտյան դաշինքի արտաքին գործերի նախարարների մակարդակով նիստի ժամանակ, սակայն Ստոլտենբերգը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով այդ հանդիպման կայացման վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց