Ռուբլին աշխարհում երկրորդ տեղն է գրավել ըստ արժույթների փոփոխականության
Ըստ ԱՄՆ դոլարի նկատմամբ համաշխարհային արժույթների փոփոխականության ցուցանիշի՝ ռուբլին երկրորդ տեղ է բարձրացել: Համապատասխան տվյալները հրապարակվել են Bloomberg գործակալության կայքում:
Ռուբլուն վերագրվող փոփոխականությունը, որը հաշվարկվել է եռամսյա գործարքների գների հիման վրա, կազմել է 25,9 տոկոս: Առաջին տեղում Մեքսիկան է՝ փոփոխականության 26,3 տոկոս ցուցանիշով:
Ռուբլին փոփոխականության այսպիսի ցուցանիշի է հասել մարտից հետո ՌԴ-ի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ նավթի արդյունահանման նվազեցման վերաբերյալ համաձայնությունների երկարացման գործարքի ձախողման ֆոնին, որը գործում է 2017 թվականից, ինչպես նաեւ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման սպառնալիքի ֆոնին:
Հիմնական սակարկությունները փակելու պահին դոլարի փոխարժեքը (մարտի 18-ին, Մոսկվայի ժամանակով 18:50-ին) աճել է 6 տոկոսով՝ մինչեւ 79,97 ռուբլի, իսկ եվրոն՝ 4,64 տոկոսով՝ մինչեւ 86,75 ռուբլի: Ռուբլին, սակայն, դրանից հետո անկումը շարունակել է. եվրոպական արժույթը հասել է 88 ռուբլու, իսկ ամերիկյանն ընդհուպ մոտեցել է 81-ին՝ կանգնելով 80,87 ռուբլի մակարդակում՝ հաստատված գնային դիապազոնի վերին սահմանին: Շուկան այսպիսի ցուցանիշներ չէր տեսել 2016 թվականի ձմռանից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց