Հարկային արձակուրդ չի լինի
«Պետական բյուջեի հարկային եկամուտների մասով ծրագրավորված համամասնությունը առաջին եռամսյակի համար, ըստ էության կկատարենք, մի փոքր գերակատարումով, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շուրջ 15-17 տոկոսի աճ կնախատեսի, որը գումարային առումով 45մլդ դրամ է»,-հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նա նշեց, որ դա 2019 թվականից իներցիոն թափի արդյունքն է.«Մարտի սկզբին այս համաճարակի հետ կապված համաշխարհային տնտեսական խնդիրները իրենց արդյունքներն են տալիս նաև ամենուր: Հետևաբար այն աճի տեմբերը, որոնք ունեիքն տարեսկզբից, կարելի է ասել մարտի տասնօրյակից սկսած արդեն դանդաղում է : Առիթ ունեցել ենք ասելու, որ ապագան շատ անկանխատեսլեի է և անհայտներն ու փոփոխական ցուցանիշներն այնքան շատ են, որ այսօր շատ դժվար կլինի կանխատեսել, թե ինչ կլինի ապագայում»,-նշեց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե վարչապետն այսօր հայտարարել էր, որ աջակցություն է տրվելու բիզնեսին, երբ է այն տրվելու և ինչպես է որոշվելու, թե որ բիզնեսն ունի դրա կարիքը:
«Համաշխարհային ստեղծված իրավիճակում միջազգային փորձն ուսումնասիրելուց դուք գիտեք, որ տարբեր երկրներ աջակցության տարբեր ծրագրեր կամ մեթոդներ է կիրառում: Կառավարությունում քննարկումների արդյունքում, ելնելով տնտեսության առանձնահատկություններից և հարկ վճարելու մշակույթի ձևավորման առումով մեր պատմական իրողություններից և այսօրվա արձանագրված դեռևս ոչ այնքան գոհացուցիչ ցուցանիշից, մենք որոշեցինք որպեսզի չունենանք հարկ վճարողների վարքագծային փոփոխություններ, որոնք բավականին բարձրացել են : Մենք ձեռնպահ մնացինք հարկային արձակուրդ տրամադրելուց և այդ ձևով հարկային աջակցություն ցուցաբերելու ճանապարհից և որոշեցինք, որ կառավարությունը կտա հասցեական սուբսիդիաներ, օժանդակություններ և շատ դեպքերում բանկային համակարգի ներդրավմամբ, շատ դեպքերում ուղղակի»,-նշեց նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար