Իռլանդիան մերժել է Թրամփին պատկանող կալվածքի շուրջ ահռելի պատ կառուցելու առաջարկը
Իռլանդիայի իշխանությունները մերժել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Doonbeg Golf Resort-ի շուրջ ծովի մակարդակի բարձրացման պատճառով պատ կառուցելու առաջարկը, գրում է The Guardian-ը։
An Bord Planála գործակալությունը չորեքշաբթի հայտարարել է, որ Դաուգմոր ծոցում 38 000 տոննա քաշով պատնեշը կարող է վնասել ավազաթմբերը:
Trump International Golf Links Ireland Enterprises Limited-ը, որը պատկանում է ԱՄՆ նախագահի ընտանիքին, ցանկություն է հայտնել պատ կառուցել՝ ուժեղ փոթորիկներից և ծովի մակարդակի բարձրացումից իրենց գոլֆի խաղադաշտերը պաշտպանելու համար։
Աղբյուրը գրում է, որ պատնեշի կառուցմանը կողմ են նաև մի շարք բնակիչներ և քաղաքական գործիչներ, որոնք կարծում են, որ դա կպաշտպանի ոչ միայն գոլֆի դաշտը, այլ նաև ֆերմաներն ու աշխատատեղերը։ Հանգստավայրում աշխատում է շուրջ 300 մարդ։
«Խորհուրդը մտահոգած է, որ պատի շինությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ տեղանքի ֆիզիկական կառուցվածքի, ֆունկցիոնալության և նստվածքների վրա»,- ասված է հայտարարության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց