Ուկրաինան բողոք է ներկայացրել Պուտինի՝ Ղրիմ կատարած այցի առնչությամբ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմ կատարած պաշտոնական այցի կապակցությամբ, հայտնում է ուկրաինական արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Պուտինի՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետություն և Սևաստոպոլ կատարած այցի հետ կապված ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությանը բողոք ենք ներկայացնում»,– ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ուկրաինացի դիվանագետները մանրամասնել են, որ այդ այցը Ռուսաստանի կողմից երկրի ինքնավարության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում, ինչպես նաև համընդհանուր ճանաչված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ ցինիկ ու ցուցադրական արհամարհանք են համարում։
«Ղրիմը և Սևաստոպոլը կան և կշարունակեն մնալ Ուկրաինայի ինքնավար տերության անբաժան մասը»,– հայտարարել են ուկրաինական արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Հայտնի է, որ Ռուսաստանի նախագահը պաշտոնական այցով Ղրիմի թերակղզի է մեկնել մարտի 18–ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց