ԵԽԽՎ զեկուցողն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել պարտավորությունները
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով ԵԽԽՎ զեկուցող Սուննա Էվարսդոտիրը ողջունել է իշխանությունների կողմից հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիի ազատ արձակումը, որը բանտարկվել էր Վրաստանում 2017 թվականի մայիսին առեւանգվելուց հետո, հաղորդում է Turan-ը:
«Շատ հաճելի է լսել, որ վերջապես ավարտվեցին պարոն Մուխթարլիի փորձությունները, եւ նա միացավ իր ընտանիքին: Վեհաժողովն արդեն Մուխթարլիին քաղբանտարկյալ է ճանաչել»,- ասել է զեկուցողը:
«Ադրբեջանի իշխանությունները պետք է վճռորոշ գործողություններ ձեռնարկել՝ որպես Եվրոպայի Խորհրդի եւ մարդու իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիայի անդամ իրենց երկրի պարտավորությունները կատարելու համար: Նրանք, մասնավորապես, պետք է անհապաղ կատարեն ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումների բոլոր տարրերն ու սկսեն Վեհաժողովի հետ կառուցողական աշխատանքը»,- շարունակել է զեկուցողը:
Իր հերթին, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը ողջունել է Աֆղան Մուխթարլիի ազատ արձակումը: «Ողջունում եմ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի երկար սպասված ազատ արձակումը»,- ասել է նա:
«Ես բազմիցս այդ գործով դիմել եմ Ադրբեջանի իշխանություններին՝ իմ մտահոգությունը հայտնելով եւ կոչ անելով դադարեցնել քրեական մեղադրանքներն ու ազատ արձակել նրան: Ես ուրախ եմ, որ այժմ նա կարող է միանալ Գերմանիայում գտնվող իր ընտանիքին՝ իր կնոջը՝ Լեյլա Մուստաֆաեւային եւ դստերը»,- հավելել է Դեզիրը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց