Brent տեսակի նավթի գինը 25 դոլարից ցածր է իջել
Նավթի համաշխարհային գները վերջին 17-18 տարվա մեջ առաջին անգամ նվազել են 13-21%–ով, ինչի մասին վկայում են առևտրային տվյալները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Մոսկվայի ժամանակով 20։36–ի դրությամբ՝ Brent ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 13,4%-ով ՝ հասնելով մեկ բարելի դիմաց 24,8 դոլարի: Նավթի գինը հասել է 2003թ. մայիսի 12–ին գրանցված նվազագույն ցուցանիշին։
Հիշեցնենք, որ նավթի համաշխարհային գները երեքշաբթի երեկոյան մեծ թափով նվազել և 3-4% անկում էին գրանցել՝ 2016 թվականի հունվարի 20-ից ի վեր առաջին անգամ իջնելով մեկ բարելի դիմաց 29 դոլար ցուցանիշի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am–ը, ԱՄՆ դաշնային պահուստների համակարգի տնօրինությունը որոշել է կորոնավիրուսի ռիսկերի հետ կապված փոխարժեքների նպատակային դիապազոնն իջեցնել։
Ավելի վաղ նավթի գների անկմանը նաև նպաստել էր Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ +) անդամ երկրների բանակցությունների ձախողումը, որի արդյունքում ապրիլի 1-ից սկսած նախկին դաշինքի մասնակից երկրներում նավթի արդյունահանման սահմանափակումները կվերանան։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի