Թուրքական զորքերն ու զինյալները կրակ են բացել սիրիական սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ
Թուրքական բանակի և նրա կողմից կռվող սիրիական ընդդիմության հրետանային ուժերը չորեքշաբթի կրակ են բացել Հալեպի նահանգային կենտրոնից հյուսիս ընկած բնակելի կետերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով SANA պետական գործակալությանը:
Նշվում է, որ կրակոցների արդյունքում նյութական վնաս է հասվել Միրանազ, Էլ Մալիքիա, Մենեգ և Ուկամիա գյուղերին: Այդ հատվածներից տուժածների մասին տեղեկություն չի ստացվել:
Կրակահերթն իրականացվել է սահմանապահ Աազազ շրջանից, որը գտնվում է Սիրիայի հյուսիսում՝ «Եփրատի վահան» գործողությունից հետո՝ 2017-ին, քրդերի դեմ թուրքական զորքերի կողմից ստեղծած անվտանգության գոտում:
Սիրիացի զինծառայողները թուրքական ընդդիմության դեմ պատասխան կրակ չեն բացել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց