Բրիտանական թանգարանը պատմել է 2019թ. իր ամենաարժեքավոր գտածոյի մասին (լուսանկար)
Բրիտանական թանգարանում հայտարարել են, որ 2019 թվականին Անգլիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի տարածքում հայտնաբերված 1311 գտածոներից ամենաարժեքավորն է ճանաչվել Նորֆոլկում գտնված հազվագյուտ հին մետաղազարդը, որը գրեթե 1100 տարվա պատմություն ունի: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:
Գտածոների ցանկում կար նաև բրոնզեդարյան ոսկե ապարանջան և ոսկե մետաղադրամ, որի շնորհիվ հաջողվել է տեղեկություն ստանալ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի մասին:
Բրիտանական թանգարանում անտիկ ժամանակաշրջանի պատմությամբ զբաղվող Մայքլ Լյուիսի խոսքով՝ հենց 1100-ամյա մետազազարդն է ամենաարժեքավոր և հազվագյուտ գտածոն անցյալ տարվա ընթացքում:
«Սա այն ժամանակի անգլոսաքսոնական մշակույթի հիասքանչ օրինակ է: Երբ այն հայտնաբերեցվեց, գտնողը զարմացել էր»,- բացատրել է Լյուիսը:
Մետաղազարդը ստեղծված է այն ժամանակի անգլոսաքսոնական ոճով: Այն զարդարված է երկրաչափական պատկերներով և կենդանիների նկարներով: Փորձագետը նշել է, որ մետաղազարդը շատ լավ է պահպանված, և այն կարելի է կրել նույնիսկ այսօր:



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց