Ինչու են Չինաստանի ազնվացեղ տոհմերից մեկի ներկայացուչուհուն հուղարկավորել ավանակների հետ
Կայսերական Չինաստանի ձևավորումից առաջ ազնվական կին է ապրել, որի անունը նշվում է որպես Կուի Շի (Cui Shi): Կինը մահացել է մ.թ.ա. 878 թվականին և մահից առաջ պատվիրել է, որ իր սիրելի ավանակներին իր հետ հուղարկավորեն:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, գիտնականները պարզել են, որ Կուի Շին պոլո խաղալու սովորություն է ունեցել Թան արքայատոհմի ժամանակաշրջանում: Նա հույս է ունեցել, որ նման կերպ վարվելով հնարավորություն կունենար իր սիրելի խաղով զբաղվել նաև մահվանից հետո:
Երբ հնագետները 2012 թվականին հայտնաբերել էին նրա դամբարանը Սիան քաղաքում, պատկերացում անգամ չունեին, թե ինչ են այնտեղ անում ավանակների ոսկորները: Հնագետները նախկինում երբեք չէին հանդիպել նման երևույթի. ազնվատոհմիկ անձանց հետ ավանակների, սովորաբար, չէին հուղարկավորում:
Հետագայում հայտնաբերված պատմական փաստաթղթերը բացահայտել են, որ այն ժամանակ ազնվացեղ կանայք ավանակներով պոլո խաղալու սովորություն են ունեցել: Նախընտրությունը տրվում էր ավանակներին, քանի որ ձիով խաղալը վտանգավոր էր: Կուի Շիի ամուսինը ևս հանրահայտ պոլո խաղացող է եղել, որը զրկվել էր մեկ աչքից ձիով պոլո խաղալու ժամանակ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց