Կցանկանայինք, որ ավելի բարձր լիներ. Կրեմլը` նավթի գների մասին
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նավթի ներկայիս գինը «անկասկած ցածր է», հայտնում է ՌԲԿ- ն: «Ես կցանկանայի, որ այն ավելի բարձր լիներ»,- հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը:
Պեսկովը նաեւ մեկնաբանել է ՕՊԵԿ+ հրավիրելու Իրաքի առաջարկը` շուկայի կայունացման հետագա քայլերը քննարկելու համար: Դրան նախագահի խոսնակը պատասխանել է, որ Ռուսաստանն «ուշադիր հետեւում է իրավիճակին նավթի միջազգային շուկաներում»:
«Մենք վերլուծում ենք այս իրավիճակը եւ փորձում ենք կանխատեսումներ անել մոտ ապագայի եւ միջնաժամկետ հեռանկարի վերաբերյալ, դրանից կախված էլ դիրքորոշում կձեւավորվի»,- ասել է Պեսկովը:
Մարտի 10-ին Պեսկովը հայտարարել էր, որ իշխանությունները կանխատեսել էին նավթի պահանջարկի կրճատումը համաշխարհային շուկաներում, իսկ դրանից հետո` նաեւ լուրջ անկայունությունը: Ընդ որում, նա նշել էր, որ իշխանությունները պատրաստ էին դրան, եւ տնտեսությունն ամրության բավարար պաշար ունի:
Մարտի 6-ին ՕՊԵԿ-ի նիստի անդամները, որին մասնակցում էին նաեւ ՕՊԵԿ+-ի երկրների ներկայացուցիչները (Ռուսաստան, Ղազախստան եւ Ադրբեջան), չկարողացան պայմանավորվածության հանգել նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատման շուրջ: Արդյունքում գործարքը խզվեց: Այս տեղեկությունների ֆոնին մարտի 9-ին նավթի գները նվազեցին գրեթե մեկ երրորդով, իսկ դոլարը եւ եվրոյի փոխարժեքը կտրուկ բարձրացավ:
Մարտի 18-ի առավոտյան նավթի գները շարունակում էին նվազել: Մոսկվայի ժամանակով ժամը 12:30-ին Brent տեսակի նավթը 28 դոլարից պակաս արժեր` 2016 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ: WTI տեսակի նավթը վաճառվում էր 26 դոլարից ցածր:
Այս ֆոնին մոսկովյան բորսայում դոլարի գինը բարձրացել է մինչեւ 77.7 ռուբլի: (աճուրդների բացման պահին այն գերազանցում էր 79 ռուբլին): Եվրոյի գինը գերազանցել է 85.6 ռուբլին: Եվրոն անցել է 85 ռուբլու շեմը 2016-ի փետրվարից ի վեր առաջին անգամ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց