Պոմպեոն պայման է դնում Իրաքի առաջ
Իրաքի նոր վարչապետ Ադնան ազ-Զուրֆին ԱՄՆ-ից աջակցություն կստանա, եթե առաջին տեղում դնի երկրի ինքնիշխանությունը, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Այս մասին Twitter-ի իր էջին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իրաքցիները ցանկանում են այնպիսի կառավարություն ունենալ, որը կպաշտպանի Իրաքի ինքնիշխանությունը, կապահովի հիմնական կարիքները, կոռումպացված չի լինի եւ կպաշտպանի մարդու իրավունքները: Եթե նորանշանակ վարչապետ Ադնան ազ-Զուրֆին առաջին տեղում դնի այդ շահերը, ապա նա կունենա Միացյալ Նահանգների եւ միջազգային հանրության աջակցությունը»,- գրել է նա:
Երեքշաբթի Իրաքի նախագահ Բարհամ Սալեհն Ադնան ազ-Զուրֆիին նշանակել էր վարչապետի պաշտոնում եւ հանձնարարել էր նրան կառավարություն ձեւավորել: Նա ունի 30 օր՝ նախարարական պաշտոնների թեկնածուներին ընտրելու համար:
Նշենք, որ մարտի 16-ին լրացավ նոր վարչապետի նշանակման համար նախագահին հատկացված ժամկետը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց