Որսորդներին հաջողվել է սպանել գյուղի բնակիչներին ահաբեկող հսկայական գայլին
Ռուսաստանում որսորդներին հաջողվել է սպանել հսկայական գայլին, որն ահաբեկում էր մոտակա գյուղի բնակիչներին:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, հսկայական գիշատչին պատկերող լուսանկարները սոցցանցում են տարածվել այս շաբաթ: Լուսանկարներում երևում է, թե ինչպես են որսորդները փորձում քարշ տալով տեղաշարժել հսկայական կենդանուն:
Հաղորդվում է, որ անհավանական մեծության գազանին կրակել են ՌԴ կազմում ընդգրկված Բաշկորտոստանի Հանրապետության Բլագովեշչենսկ շրջանի Ալեքսանդրովկա գյուղում, որտեղ վերջերս գայլերի ոհմակն սկսել էր ահաբեկել բնակիչներին:
Ուշագրավ է, որ տեղաբնակների խոսքով՝ այդ շրջանում գայլեր չեն նկատվել 4 տասնամյակ շարունակ, սակայն վերջերս հայտնվել են տեղանքում և անդադար ներխուժում են մարդկանց բնակելի տարածքներ: Գիշատիչները մեծ վնաս են հասցրել գյուղական տնտեսությանը՝ հոշոտելով մի քանի շների, տասնյակ կովերի, ոչխարների և ձիերի:
Բնայիչների շրջանում մտահոգությունն էլ ավելի է մեծացել՝ տեսնելով որսորդների զոհ դարձած կենդանու չափսերը: Նրանք մտավախություն ունեն, որ անտառում դեռ կան հսկա գայլեր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց