ԱՄՆ պետքարտուղարությունը միջազգային ահաբեկիչ է ճանաչել «Իսլամական պետության» նոր պարագլխին
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր պարագլուխ Ամիր Մուհամմեդ Աբդել Ռահման ալ-Մաուլը միջազգային ահաբեկիչ է:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, համապատասխան հայտարարությամբ Պետքարտուղարության ղեկավարը հանդես է եկել երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Այսօր Պետքարտուղարությունը հայտնում է Ամիր Մուհամմեդ Աբդել Ռահման ալ-Մաուլին միջազգային ահաբեկիչ ճանաչելու մտադրության մասին: Նա ԻՊ-ի պարագլուխ է հռչակվել, երբ անցյալ տարի մենք սպանեցինք խմբավորման նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին»- ասել է Պոմպեոն:
Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ալ-Բաղդադիի սպանության մասին Իդլիբում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց