Lego-ի մասերը կարող են լողալ օվկիանոսում 1300 տարի
Հայտնի Lego կոնստրուկտորի մասերը կարող են լողալ Համաշխարհային օվկիանոսում 1300 տարի: Այս մասին պատմել են Մեծ Բրիտանիայի Պլիմուտի համալսարանի գիտաշխատողները: Նրանք նոր փորձի միջոցով ապացուցել են, թե ինչպես է ծովի ջուրը ոչնչացնում պլաստմասը, հաղորդում է Planet- today-ը:
Նոր գիտական աշխատանքում, որը հրապարակվել է Environmental Pollution-ում, հեղինակները հետազոտել են Lego-ի մոտ 50 մասեր, որոնք հայտնաբերվել են Հարավարեւմտյան Անգլիայի ափերում վերջին 10 տարում:
Այդ շրջանում Կոռնուոլլ կոմսության տարբեր կամավոր ընկերությունները կարողացել են Lego-ի ավելի քան հազար մաս եւ պլաստմասե իրեր հավաքել:
Ռենտգենաֆլուորեսցենտային վերլուծությունը ցույց է տվել մասերի հստակ կազմը: Այդ ցուցանիշները թույլ են տվել սահմանել տարբեր պլաստմասերի արտադրման տարին: Այդ ցուցանիշները եւ հետազոտություններն օգնել են պարզել, թե 70-80-ական թվականներին արտադրված մասերը որքան երկար կարող են մնալ օվկիանոսում՝ 100-ից մինչեւ 1300 տարի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց