Օլիմպիական խաղերը չեն հետաձգվի. պաշտոնական
Օլիմպիական խաղերը հետաձգելու անհրաժեշտություն առայժմ չկա: Այս մասին հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեն: ՄՕԿ-ն այսօր՝ մարտի 17-ին, ժողով է անցկացրել, եւ կարծիք կար, որ այն կարող է հետաձգվել, ինչպես եղավ ֆուտբոլի Եվրոպայի 2020թ. առաջնության հետ:
Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ ՄՕԿ-ը վճռական է տրամադրված անցկացնել խաղերը, եւ քանի որ դեռ ավելի քան 4 ամիս կա մինչեւ նախատեսված ժամկետները, այս փուլում կտրուկ որոշումներ կայացնելու կարիք չկա, իսկ թեմայի շահարկումը կարող է բացասական ազդեցություն ունենալ: ՄՕԿ-ը նաեւ հորդորել է մարզիկներին հնարավորինս լավ պատրաստվել Տոկիո 2020-ին:
Ամառային 32-րդ օլիմպիական խաղերը նախատեսված են հուլիսի 24-ից օգոստոսի 9: Oլիմպիական վարկանիշային մի շարք մրցաշարեր հետաձգվել են: Դրանցից վերջինը Լոնդոնում մեկնարկած բռնցքամարտի վարկանիշային մրցաշարն էր, որն ընդհատվեց երեկ, եւ որում ՀՀ-ն հասցրեց 1 ուղեգիր նվաճել: Այն բաժին հասավ Կորյուն Սողոմոնյանին (52կգ):


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն