110 մլն դոլար. Acropolis Aviation-ը նոր շքեղ մասնավոր ինքնաթիռ է ներկայացրել (լուսանկարներ)
Բրիտանական Acropolis Aviation ընկերությունը ներկայացվել է նորագույն մասնավոր ինքնաթիռ, որն իր շքեղ ներքին հարդարման շնորհիվ ավելի շատ նման է բնակարանի, քան ինքնաթիռի, գրում է dailymail.com կայքը:
ACJ320neo ինքնաթիռը ներկայացվել է մարտի 16-ին: Airbus-ի ձևափոխված ինքնաթիռը չափերով շատ ավելի մեծ և լայն է, քան այլ շքեղ ինքնաթիռները, ինչպիսիք են Gulfstream-ը կամ Bombardier-ը:
110 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռն ունի ննջասենյակ և առանձին բաղնիք: Ինքնաթիռում կա նստելու 17 և քնելու 19 տեղ:
Այս ինքնաթիռն աչքի է ընկնում վառելիքի առավել արդյունավետ ծախսով, ինչը հնարավորություն է տալիս մեկ լիցքավորումով թռչել 6000 մղոն տարածություն: Դա թույլ է տալիս ուղիղ թռիչք կատարել այնպիսի մեծ հեռավորության վրա գտնվող վայրեր, ինչպիսին են Նյու Յորքն ու Տոկիոն:
Acropolis Aviation ավիաընկերությունը, որը Մեծ Բրիտանիայի չարթերային օպերատորն է, այս ինքնաթիռը ստացել է անցյալ տարի, Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի գործարանից:
Դրանից հետո այն տեղափոխվել է Շվեյցարիա, որպեսզի լուծվի շքեղ սրահի հարցը: Ամբողջ գործընթացը տևել է 13 ամիս:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց