ՌԴ Պետդուման վավերացրել է ԵՏՄ երկրների բյուջեներում մաքսատուրքերի տեղաբաշխման արձանագրությունները
ՌԴ Պետական դուման վավերացրել է ԵՏՄ-ի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին երկու արձանագրություն, որոնք նախատեսում են դրա մեջ Միության անդամ պետությունների բյուջեների միջեւ ներմուծման մաքսատուրքերի գումարի տեղաբաշխման նոր նորմատիվների ամրագրում: Արձանագրությունները ստորագրվել են 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երեւանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ առաջին արձանագրության՝ ներմուծման մաքսատուրքերի գումարի տեղաբաշխման նորմատիվները 2020 թվականի հունվարի 1-ից հաստատվում են հետեւյալ չափերով՝ Հայաստան՝ 1,220 տոկոս, Բելառուս՝ 4,860 տոկոս, Ղազախստան՝ 6,955 տոկոս, Ղրղզստան՝ 1,900 տոկոս, Ռուսաստան՝ 85,065 տոկոս:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ այսպիսով ԵՏՄ-ում ներմուծման մաքսատուրքերի տեղաբաշխման մեջ ՌԴ բաժինը 2020 թվականին 0,2 տոկոսային կետով կնվազի՝ ներկայիս 85,265 տոկոսից մինչեւ 85,065 տոկոս: Ռուսաստանից բացի, 0,1 տոկոսային կետով նվազել է Ղազախստանի բաժինը: Միեւնույն ժամանակ, Բելառուսի բաժինը մեծացել է 0,3 տոկոսային կետով:
Արձանագրությամբ նաեւ որոշվում է, որ անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկման բարձրագույն մարմինները համատեղ վերահսկողական միջոցառումների շրջանակում ամեն տարի ստուգում են, թե անդամ պետությունների լիազոր մարմինները ինչպես են հետեւում արձանագրության դրույթներին: Փաստաթղթի դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:
Պետդումայի կողմից վավերացված երկրորդ արձանագրությունը փոփոխություններ է կատարում ԵՏՄ-ի մասին պայմանագրի մեջ եւ հաշվի է առնում Միության Մաքսային օրենսգրքի նորմերը՝ ներմուծման մաքսային, հատուկ, հակադեմպինգային եւ փոխհատուցման տուրքերի վճարման հաշվարկում կանխավճարային վճարումների հաշվարկի հնարավորության վերաբերյալ:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի