Microsoft-ի բաժնետոմսերը 2000 թվականից ի վեր խոշոր անկում են գրանցել
Microsoft-ի բաժնետոմսերը երկուշաբթի 14,7% անկում են գրանցել՝ 2000 թվականից ի վեր, հաղորդում է Market Watch-ը:
Մարտի 16-ին Nasdaq էլեկտրոնային բորսայի ինդեքսը նվազել է 970,28 կետով (12,32%)՝ մինչեւ 6904,59 կետ: Dow Jones եւ S&P 500 ինդեքսները Նյու Յորքի ֆոնդային բորսայում առեւտրի արդյունքներով կորցրել են գրեթե 12-13%՝ կորոնավիրուսի տարածման մտավախությունների ֆոնին:
CNBC-ը հաշվարկել է, որ ամերիկյան 4 խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների՝ Microsoft-ի, Apple-ի, Alphabet-ի եւ Amazon-ի կորուստները միասին սկսած փետրվար ամսից գերազանցել են 1 մլրդ դոլարը:
Microsoft-ը հիմնվել է 1975 թվականին Բիլ Գեյթսի եւ Փոլ Ալլենի կողմից: Կորպորացիան տարբեր սարքերի համար ծրագրային ապահովման խոշորագույն արտադրողներից մեկն է: Ընկերության շտաբ-բնակարանը գտնվում է Վաշինգտոն նահանգի Ռեդմոնդ քաղաքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց