Պուտինն ուզում է, որ Ռուսաստանում ընդդիմություն լինի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անկեղծորեն կարծում է, որ երկրին ընդդիմություն պետք է: Այս մասին նա ասել է ТАСС լրատվական գործակալությանը տված «20 հարց Վլադիմիր Պուտինին» հարցազրույցում:
Լրագրող Անդրեյ Վանդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանում ընդդիմությունը խամաճիկային է եւ կերակրվում է իշխանության ափի միջից: Պուտինը շեշտել է, որ դա իրականությանը չի համապատասխանում: Նա ասել է, թե Ռուսաստանում գոյություն ունի չորս խորհրդարանական խմբակցություն, որոնք հաճախ այս կամ այն հարցի վերաբերյալ ունենում են տարբեր մոտեցումներ եւ կարծիքներ: Բացի այդ, երկրում գոյություն ունի մոտ հիսուն կուսակցություն:
«Երկրին անհրաժեշտ է ինչպես համակարգային, այնպես էլ արտահամակարգային ընդդիմություն»,- ավելացրել է նախագահը:
Հարցին, թե արտահամակարգային ընդդիմությունը արդյոք պետության թշնամի է, Պուտինը բացասական պատասխան է տվել: «Ոչ մի դեպքում: Որտեղից դա վերցրիք»,- ասել է նա լրագրող Վանդենկոյին եւ ավելացրել. «Դուք այդպե՞ս եք ուզում մտածել: Դա այդպես չէ: Դա իրականությանը չի համապատասխանում»:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց