Եվրոպական հանձնաժողովի նախագահն առաջարկել է ԵՄ երկրներ արտասահմանյան քաղաքացիների մուտքի արգելք սահմանել
Եվրոպական հանձնաժողովի նախագահն առաջարկել է ԵՄ երկրներ արտասահմանյան քաղաքացիների մուտքի արգելք սահմանել՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար, հայտնում է AP-ը։
«Որքան քիչ լինեն ուղեւորությունները, այնքան շատ մենք կկարողանանք զսպել վիրուսը։ Այդ պատճառով ես պետությունների ղեկավարներին եւ կառավարություններին առաջարկում եմ ԵՄ ոչ էական ուղեւորությունների սահմանափակման ժամանակավոր արգելք մտցնել»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ հավելելով․ «Ուղեւորությունների այդ սահմանափակումները կգործեն 30 օր, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են երկարաձգվել»։
Նա նշել է, որ բացառություն կարվի ԵՄ մշտական բնակիչների, ԵՄ քաղաքացիների ընտանիքների անդամների, դիվանագետների, բժիշկների եւ այն հետազոտողների համար, որոնք առողջապահության համակարգում աշխատում են ճգնաժամի վերացման ուղղությամբ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց