Լուկաշենկոն հայտարարել է, որ իրեն շփոթեցրել է Բելառուսի հետ սահմանը փակելու Ռուսաստանի որոշումը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իրեն շփոթեցրել է Բելառուսի հետ սահմանը փակելու Ռուսաստանի որոշումը: Այս մասին նա հայտարարել է կադրային նշանակումների ընթացքում՝ մեկնաբանելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, հաղորդում է «Բելթա»-ն:
«Մեզ համար մեծ պատասխանատվություն է տնտեսությունը: Ցավոք, կորոնավիրուսի տարածքումն ազդում է տնտեսության վրա: Հասել էնրան, որ մեր հարազատ Ռուսաստանը փակել է Բելառուսի հետ սահմանը»,- ասել է Լուկաշենկոն: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Բելառուսում իրավիճակը հանգիստ է: Նրա խոսքով՝ Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելի շատ են: «Եվ ո՞վ ումից պետք է վարակվի: Հռետորական հարց է»,- հավելել է նա:
Ռուսաստանում գրանցվել է վարակման 63 դեպք, Բելառուսում՝ 36 դեպք:
«Տեսնում եք, որ աշխարհը ցնորվել է այդ կորոնավիրուսից կամ էլ կորոնավիրուսի վերաբերյալ քննարկումներից: Մենք այդ վիրուսները վերապրել ենք եւ վերապրում ենք: Եղել են նման վիրուսներ՝ խոզի, թռչնի գրիպ, ատիպիկ թոքաբորբ: Զարմանում էին, թե որտեղից դրանք հայտնվեցին: Մեղավոր են ԶԼՄ-ները, որոնք լայնորեն լուսաբանում են այդ թեման»,- հավելել է Լուկաշենկոն:
Նրա կարծիքով՝ Բելառուսն ադեկվատ արձագանք է տալիս այդ սպառնալիքներին: «Կեցցեն բելառուսցիները: Բացառության մեկ դեպքի՝ մի գնեք դիմակներ, հատուկ հագուստ կամ դեղեր»,- նշել է Բելառուսի նախագահը: Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ երկրում աճել է բժշկական դիմակների պահանջարկը, հայրենական ձեռնարկությունները սկսել են դրանց արտադրության ծավալների մեծացումը:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի