Կորոնավիրուս․ միֆեր և ճշմարտություն համաճարակի մասին
Աշխարհում մեծ տարածում է գտել անհայտ տեսակի՝ COVID-19 կորոնավիրուսը: Մարտի 14-ի դրությամբ վարակը հասցրել է խլել ավելի քան 6513 մարդկային կյանք, վարակված է 169 389 մարդ: Աշխարհում արտակարգ իրավիճակ է, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի տարածումը հասել է պանդեմիայի մակարդակի, քանի որ վիրուսի աշխարհագրական սահմանները ներառում են աշխարհի երկրների մեծ մասը։
Չնայած մարդկանց շրջանում առաջացած խուճապին՝ հարկ է նշել, որ կորոնավիրուսը առավել մեծ ազդեցություն ունի տարիքային որոշակի շրջանակներում: Ըստ վիճակագրության կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը ավելի մեծ է տարեցների դեպքում, իսկ մահացությունները՝ 14․8 տոկոս 80+ տարիքի դեպքում։ Թեպետ նաև վիրուսով կարող են վարակվել միջին տարիք ունեցող և երիտասարդ անձինք։
Ի՞նչ է կորոնավիրուսը
Ըստ ԱՀԿ-ի՝ կորոնավիրուսները վիրուսների ընտանիք են, որոնք առաջացնում են հիվանդություններ՝ սկսած սովորական մրսածությունից մինչև ավելի ծանր հիվանդություններ, ինչպիսիք են սուր սուր շնչառական համախտանիշը (SARS) և մերձավորարևելյան շնչառական համախտանիշը (MERS):
Այս վիրուսներն ի սկզբանե փոխանցվել են կենդանիներից մարդկանց: Օրինակ ՝ SARS-ը ասիական ցիվետից մարդկանց է փոխանցվել, մինչդեռ MERS-ը՝ ուղտերի մի տեսակից:
Եվս մի քանի հայտնի կորոնավիրուսների տեսակներ շրջանառվում են այն կենդանիների մեջ, որոնք դեռևս չեն վարակել մարդկանց:
«Coronavirus» անվանումը գալիս է լատիներեն «corona» բառից, որը նշանակում է թագ, քանի որ էլեկտրոնային մանրադիտակի տակ վիրուսի պատկերը արևային կորոնա կամ թագ է հիշեցնում:
Կորոնավիրուսային նախադեպը, որը Չինաստանի իշխանությունների կողմից հայտնաբերվել է հունվարի 7-ին և ստացել է COVID-19 անունը նոր տեսակ է, որը նախկինում չի հայտնաբերվել մարդկանց մոտ: Դրա մասին քիչ բան է հայտնի, բայց մի բան հաստատ է՝ այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ մարդուց մարդ:
Որո՞նք են ախտանշանները
ԱՀԿ տվյալներով ՝ վարակի նշաններից են ջերմությունը, հազը, շնչառության թուլությունը և շնչառության դժվարությունները:
Ավելի ծանր դեպքերում վիրուսը կարող է հանգեցնել թոքաբորբի, մի շարք օրգանների անբավարար գործունեության և նույնիսկ մահվան:
Ինկուբացիոն շրջանից մինչև վարակի և ախտանիշների առաջացման միջև ընկած ժամանակահատվածը կարող է տևել 1-14 օր: Վարակված մարդկանց մոտ մեծ մասամաբ ախտանշաններն ի հայտ են գալիս հինգից վեց օրվա ընթացքում:
Այնուամենայնիվ, վարակված հիվանդները կարող են լինել նաև ասիմպտոմատիկ, այսինքն՝ նրանք չեն չդրսևորում որևէ ախտանիշ՝ չնայած իրենց համակարգերում վիրուս ունենալու փաստին:
Որքանո՞վ է մահացու կորոնավիրուսը
Գրանցված ավելի քան 2800 մահվան արդյունքներով՝ նոր տիպի կորոնավիրուսից մահացության դեպքերը գերազանցել են 2002-2003 թվականների SARS-ի բռնկման ցուցանիշներին, որը նույնպես ծագել էր Չինաստանում:
SARS-ը սպանել էր վարակվածների մոտ ինը տոկոսին՝ ամբողջ աշխարհում գրեթե 800 մարդ և միայն Չինաստանում ավելի քան 300 մարդ: MERS-ը, որն այնքան էլ տարածված չէր, ավելի մահացու էր՝ սպանելով վիրուսով վարակվածների մեկ երրորդին:
Չնայած նոր կորոնավիրուսը Չինաստանում ավելի տարածված է, քան SARS-ը, դեպքերի թվով, մահացության մակարդակը մնում է զգալիորեն ցածր՝ մոտավորապես երկու տոկոսով, նշում է ԱՀԿ-ն:
Ի՞նչ է արվում վիրուսը կանխարգելելու համար
Մոլորակի գիտնականները լծված են պատվաստանյութ մշակելու գործին, բայց նրանք նախազգուշացրել են, որ դժվար թե զանգվածային օգտագործման համար այն հասանելի լինի մինչև 2021 թվականը:
Միևնույն ժամանակ, Չինաստանի իշխանությունները արդյունավետորեն փակել են Ուհան քաղաքը և սահմանափակումներ են դրել ճանապարհորդությունների վրա:
Շատ միջազգային ավիաընկերություններ չեղյալ են հայտարարել չվերթները դեպի Չինաստան: Որոշ երկրներ արգելել են Չինաստանի քաղաքացիներին մուտք գործել իրենց տարածք, ևս մի քանիսը Ուհանից տարհանել են իրենց քաղաքացիներին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կորոնավիրուսը պանդեմիա ճանաչելուց հետո աշխարհում ստեղծվել է արտակարգ իրավիճակ։ Փակվում են օդանավակայանները, տվյալ երկրի քաղաքցիների վերադարձից հետո 14 օրյա կարանտին մեջ են գտնվում բոլոր վերադարձողները։ Այս պահին վիրուս էպիկոնտրոն է ճանաչվել Եվրոպան։ Մեծ թվով վարակվածներ կան Իտալիայում, որտեղ հայտարարաված է կարանտին։ Մահացությունների և վարակվածների թվով աշխարհում երկրորդը Իրանն է։
Որտեղի՞ց է ծագել վիրուսը
Չինաստանի առողջապահական մարմինները դեռ փորձում են հասկանալ, թե որն է վիրուսի ծագման աղբյուրը, բայց, ըստ նախնական ենթադրությունների, այն հավանաբար առաջացել է Ուհանի ծովամթերքի շուկայից, որտեղ վայրի բնության բարիքներն «ապօրինի վաճառվում են»:
Փետրվարի 7-ին չինացի հետազոտողները պնդել են՝ վիրուսը կարող էր վարակված կենդանիների տեսակից մարդուն փոխանցվել ապօրինի շրջանառվող պանգոլինների միջոցով, որոնք Ասիայում թանկարժեք են սննդի և բժշկության համար:
Գիտնականները մատնանշել են նաև չղջիկներին ու օձերին՝ որպես վիրուսի հնարավոր աղբյուր:
Միֆեր կորոնավիրուսի մասին
Առասպել. նոր կորոնավիրուսը կարող է տարածվել օդով` մեծ հեռավորությունների վրա:
Փաստ. Կորոնավիրուսները չեն կարող օդի միջոցով երկար հեռավորություններ անցնել:
Առասպել. կոկայինի ընդունումը օգնում է պաշտպանվել COVID-19-ից:
Փաստ. կոկայինի ընդունումը չի օգնի պաշտպանվել կորոնավիրուսային վարակից:
Առասպել. երեխաների մեզը կանխարգելիչ միջոց է COVID-19-ի դեմ:
Փաստ. երեխաների մեզի կանխարգելիչ միջոց չէ COVID-19-ի դեմ:
Առասպել է այն, որ սառը և ձնառատ եղանակին փողոցում գտնվելու դեպքում հնարավոր է վարակը վերացնել,
Առասպել է նաև այն, որ վարակը փոխանցվում է առարկաների միջոցով, ինչպիսիք են մետաղադրամները կամ թղթադրամները:
Ի՞նչ է առաջարկում ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսից պաշտպանվելու համար․լուսանկար
Այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսի 30 հաստատված դեպք, որից միայն երկուսի մոտ է առկա թոքաբորբ: Հայաստանում կորոնավիրուսի տարածման առաջին դեպքը գրանցվել է Մարտի 1-ին։



















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի