Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես կգա կարևոր հայտարարությամբ. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կարևոր հայտարարությամբ հանդես կգա։
Առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու Ռապիդ թեստեր, որոնք հնարավորություն կտան 15 րոպեի ընթացքում ախտորոշել կորոնավիրուսը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Նախ նշեմ, որ օրվա ընթացքում շարունակական կապի մեջ եմ եղել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ: Կարող եմ վստահեցնել, որ հիմնական մարդաշատ միջոցառումները՝ հարսանիքներ, նշանդրեքներ, կնունքներ, չերակվել են:
Ուզում եմ տեղեկացնել, որ Առողջապահության նախարարությունը շուտով ձեռք է բերելու Ռապիդ թեստեր, որոնք հնարավորություն կտան 15 րոպեի ընթացքում նախնական հաստատել և հերքել կորոնավիրուսի առկայությունը մարդկանց մոտ։ Այս թեստորը կիրականացվեն անցակետերում, «Զվարթնոց» օդանավակայանում:
Կարճ ժամկետում կունենանք ծրագիր, որով կկանխարգելենք բացասական երևույթները։
Տեղեկացրել էինք, որ պետական գերատեսչություներին հանձնարարվել է դիտարկել աշխատակիցների մի մասին՝ աշխատանքը կազմակերպել հեռահար տարբերակով։ Խոսքը հիմնականում 60-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների մասին էր։ Վաղը այդ որոշման մեջ կավելացվեն նաև նոր խմբեր՝ հղի կանայք և բազմազավակ մայրերը։
Հեռահար աշխատանքի կազմակերպումը նաև հնարավոր է իրականացնել մասնավոր ոլորտում և գործատուներին նույնպես հորդորում եմ դիմել այդ քայլին։ Որքան նվազ լինեն մարդկային շփումները, այնքան հնարավոր կլինի կանխարգելել վարակի տարածումը»,- ասել է Ավինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի