Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 14 նոր դեպք է հայտնաբերվել. վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 59-ի
Ռուսաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 14-ով: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները, 9 նոր դեպք է արձանագրվել Մոսկվայում, մեկը՝ Մերձմոսկվայում, մեկը՝ Սանկտ Պետերբուրգում, երկուսը՝ Կեմերովոյի մարզում, ևս մեկը՝ Կալինինգրադի մարզում:
Նշվում է, որ բոլոր հիվանդները վերջին երկու շաբաթում այցելել են այնպիսի երկրներ, որտեղ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակն անբարենպաստ է: Վարակվածների հետ շփում ունեցած անձանց ևս հսկողության տակ են պահում:
ՌԴ-ում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 59-ի, որոնցից 56-ը ՌԴ քաղաքացիներ են, երկուսը՝ Չինաստանի, մեկը՝ Իտալիայի:
Նոր տեսակի Covid-19 կորոնավիրուսի տարածման մասին Չինաստանի իշխանությունները հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի գիտական կենտրոնի տվյալների՝ այժմ այն արդեն տարածվել է 146 երկրում: Ողջ աշխարհում վարակակիր է 149 293 մարդ, մահացել է 5609-ը, ապաքինվել՝ 72 042-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց