Թուրքիան մուտքի արգելք է սահմանել 14 երկրի քաղաքացիների համար
Թուրքիան երկիր մուտք գործելու արգելք է սահմանել 14 երկրի քաղաքացիների համար՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին, մարտի 14-ից Թուրքիան արգելք է սահմանել 14 երկրում գտնվող անձանց համար: Արգելքը կգործի մինչև ապրիլի 17-ը: Տվյալ երկրների քաղաքացիներից բացի արգելքը տարածվում է նաև երրորդ երկրների քաղաքացիների վրա, որոնք վերջին 14 օրում եղել են այդ երկրներում:
Թուրքիան փետրվարի 3-ից դադարեցրել է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ, այնուհետև Իրանի, Իրաքի, Հարավային Կորեայի և Իտալիայի հետ, իսկ մարտի 14-ից՝ Գերմանիայի, Իսպանիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Դանիայի, Շվեդիայի, Բելգիայի և Նիդեռլանդների հետ:
Նոր տեսակի Covid-19 կորոնավիրուսի տարածման մասին Չինաստանի իշխանությունները հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց