Մեծ Բրիտանիան զանգվածային միջոցառումների անցկացման արգելք է սահմանում
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաջորդ շաբաթ կարգելի զանգվածային միջոցառումների անցկացումը՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, հայտնում է Reuters-ը:
Երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկար ժամանակ է, ինչ պնդում է խիստ միջոցների ընդունման մասին, որոնք արդեն ընդունվել են Եվրամիության երկրների կողմից՝ COVID-19-ի տարածումը դանդաղեցնելու համար:
«Նախարարներն աշխատում են գլխավոր գիտական խորհրդականի եւ գլխավոր բժշկական սպայի հետ հաջորդ շաբաթից սկսած տարբեր տեսակի հրապարակային միջոցառումների դադարեցման ծրագրի վրա»,- նշված է բրիտանական կառավարության հայտարարության մեջ:
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն ավելի վաղ կորոնավիրուսի բռնկման հետ կապված չեղյալ էր հայտարարել մի քանի հրապարակային միջոցառումներ, որոնք նախատեսված էին հաջորդ շաբաթ: Դրանից բացի, երկրի վարչապետը Անգլիայում քաղաքապետի ընտրությունները մեկ տարով հետաձգել էր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց