Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է առաջնությունների վերսկսման հնարավոր ժամկետը
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն արտահերթ ժողով է հրավիրել քննարկելու համար կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ֆուտբոլային առաջնությունները հետաձգելու ժամկետը:
Երկրի առողջապահական գերատեսչությունների հետ քննարկումներից հետո Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հույս է հայտնել առաջնությունները վերսկսել ապրիլի վերջին:
Վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 5198-ի: Վիրուսի պատճառով մահացել է 439 մարդ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ա Սերիայի ղեկավարությունը նպատակահարմար է գտնում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված դադարից հետո մրցաշարի հանդիպումներն անցկացնել ամեն երեք օրը մեկ: Եթե մրցաշարը վերսկսվի ապրիլին, ապա վերջին տուրի հանդիպումը հնարավոր կլինի անցկացնել հունիսի վերջին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ