Գրենլանդիայի եւ Անտարկտիկայի սառույցները հալչում են 6 անգամ ավելի արագ, քան 30 տարի առաջ
Սառույցների հալման արդյունքում ծովի մակարդակի աճը գլոբալ տաքացման ամենակործանիչ հետեւանքներից մեկն է: Այդ գործընթացքում ամենամեծ ներդրումն ունեն Գրենլանդիան եւ Անտարկտիկան: Եվ ինչպես ցույց է տալիս նոր հետազոտությունը, այդ շրջաններում սառույցների հալման պրոցեսն արագանում է, հաղորդում է HighTech+-ը՝ հղում անելով Guardian-ին:
50 կազմակերպություններից գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է, որ 2010-ական թվականներին Գրենլանդիան եւ Անտարկտիկան ամեն տարի միջինում կորցրել են 475 մլրդ տոննա սառույց: Դա 6 անգամ ավելի շատ է, քան 1990-ական թվականներին, երբ ամեն տարի կորուստը կազմել է 81 մլրդ տոննա:
Դա կապված է եղել օվկիանոսների ջերմաստիճանի աճի հետ: Արդյունքում սառույցներն ավելի արագ են թափվում ծովն ու դրանից ավելի շատ սառցաբեկորներ են առաջանում: Գրենլանդիայի սառույցների կորստի մի մասն էլ կապված է օդի ջերմաստիճանի բարձրացման եւ սառույցների մակերեսի հալման հետ:
Հետազոտության հեղինակները նշում են, որ հալման արագությունը նշանակում է օվկիանոսների մակարդակի հավելյալ աճ: Փորձագետների խոսքով՝ մինչեւ 2100 թվականը օվկիանոսների մակարդակը կարող է հասնել միջինում 53 սմ-ի: Սակայն նոր հետազոտության տվյալները այդ թվին ավելացնում են եւս 17 սմ: Դա նշանակում է, որ ռիսկի գոտում ավելի մեծ թվով մարդիկ կհայտնվեն:
Աղետալի հետեւանքներից խուսափելու համար անհրաժեշտ է հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց