ԱՄԷ-ն մտադիր է վաճառել նավթ 1 բարելը 2,75 դոլար զեղչով
ԱՄԷ-ում ADNOC ազգային նավթային ընկերությունը հայտարարել է, որ ապրիլին մտադիր է վաճառել նավթ 1 բարելը 2,75 դոլար զեղչով՝ ի տարբերություն բենչմարկի՝ Dubai-ի տեսակի: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով ընկերության հայտարարությանը:
Նշվում է, որ այդ որոշումը ADNOC-ն ընդունել է «աննախադեպ շուկայական պայմանների» պատճառով: Գործակալության տեղեկություններով՝ արդյունքում գինը կնվազի 4,63 դոլարով՝ ի տարբերություն ընկերության կողմից մարտին սահմանված արժեքի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Չորեքշաբթի ADNOC-ը հայտարարել էր, որ ապրիլից մեծացնելու է նավթի արդյունահանումն օրական ավելի քան 1 մլն բարելով:
Հինգշաբթի Bloomberg ընկերությունը տեղեկացրել էր 1 բարելը 25 դոլարով Եվրոպային նավթ մատակարարելու վերաբերյալ Սաուդյան Արաբիայի ծրագրերի մասին:
Մոսկվայի ժամանակով 20:56-ի դրությամբ՝ Brent տեսակի նավթի ֆյուչերսի արժեքը 2020 թվականի մայիսին մատակարարելու դեպքում Լոնդոնում ICE արեւտրային բորսայում աճում է 3,55 տոկոսով՝ հասնելով մինչեւ 34,4 դոլարի մեկ բարելի դիմաց:
Մարտի 6-ին Վիենայում կայացած ՕՊԷՔ+ հանդիպման ժամանակ Սաուդյան Արաբիան չէր կարողացել պայմանավորվել Ռուսաստանի հետ նավթարդյունահանման կրճատման մասին համաձայնագիրը երկարացնելու մասին, որը գործում է 2017 թվականից: Գործարքի ձախողման պատճառով մարտի 9-ի աճուրդի ժամանակ Brent տեսակի նավթի գինը մեկ ակնթարթում նվազել էր բարելի դիմաց 35 դոլարով:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի