Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13-ի, մեկը ժամանել է Ֆրանսիայից. Նիկոլ Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են, նշանդրեքի մասնակիցները։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդհանուր առմամբ, այս պահին Էջմիածնից կա 100 մեկուսացված մարդ, ասել է նա։ Էջմիածինցի կինը Հայաստան է եկել փետրվարի 29-ին, դրանից հետո, ըստ Փաշինյանի, նրան պարբերաբար դիմել են առողջապահության նախարարությունից, սակայն նա թաքցրել է իր հիվանդության փաստը։ «Եթե նա թաքցրած չլիներ, ապա 13 դեպքի փոխարեն կունենայինք 6-ը»։
Փաշինյանի խոսքով՝ «Գոլդեն Փելիսում» մեկուսացված 31 անձանցից 28-ն այսօր կգնան տուն։ 2-ի մոտ հաստատվել է վարակի առկայությունը, իսկ 3-րդը, որի ընտանիքի անդամի մոտ է հաստատվել վիրուսի առկայություն եւ այս ընթացքում նա շփվել է վարակակրի հետ, կմնա մեկուսացման մեջ։ 2 անձինք, որոնց թեստը դրական է եղել՝ կտեղափոխվեն հիվանդանոց. « Եվս 2 անձ, որոնց մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը, Էջմիածնից են։ Այս պահի դրությամբ նաև մեկ քաղաքացի ունենք Ֆրանսիայից, որի մոտ ևս հաստատվել է կորոնավիրուս»։
Նշենք, որ այս անգամ Նիկոլ Փաշինյանը եթեր է մտել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։
«Այժմ ամենաակտիվ և թեժ կետը շարունակում է մնալ Էջմիածինը։ Այս պահի դրությամբ՝ Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը, ըստ էության, հասել է մոտավորապես 100-ի, և մենք Էջմիածինը պետք է պահենք ուշադրության կենտրոնում»,- ասել է վարչապետը։
Ըստ առողջապահության նախարարության՝ բոլոր պացիենտների վիճակը բավարար է, միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի