Իրանը Թրամփի օգնության առաջարկը «երկերեսանիության դրսեւորում» է անվանել
Իրանը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արած առաջարկը կորոնավիրուսի կապակցությամբ օգնության մասին` այն կեղծավորության դրսեւորում անվանելով` Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների եւ բժշկական ահաբեկչության ֆոնին:
«Կեղծ կարեկցանքի եւ զզվելի պարծենկոտության դրսեւորման փոխարեն դուք պետք է վերջ տաք տնտեսական եւ բժշկական ահաբեկչությանը, որպեսզի իրանցի ժողովուրդը եւ բուժանձնակազմը կարողանան դեղեր եւ դեղամիջոցներ ստանալ»,- ասել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ Իրանը «հսկայական խնդրի է բախվել» եւ որ ԱՄՆ-ն օգնություն է առաջարկել երկրին: «Մեր բժիշկները լավագույնն են աշխարհում»,- ասել է նա:
«Մեզ ամերիկացի բժիշկներ պետք չեն»,- ասել է Մուսավին` հավելելով, որ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Վաշինգտոնը պետք է հոգ տանի սեփական ժողովրդի մասին:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի