ԱՄՆ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի գործունեության ժամկետը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցների ռեժիմը, որոնք սահմանվել են 1995 թվականին Բիլ Քլինթոնի վարչակազմի օրոք: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Սպիտակ տան մամլո հաղորդագրության մեջ:
Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ հերթական մեկ տարով երկարաձգում է Իրանի նկատմամբ 1995-ին հայտարարված «արտակարգ դրություն» ռեժիմի գործունեության ժամկետը:
«Իրանի իշխանությունների գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են վտանգ ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգությանը, միջազգային քաղաքականությանն ու տնտեսությանը»,- ասվում է փաստաթղթում:
1995 թվականի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնն արգելափակել է ամերիկյան Conoco ընկերության գործարքն իրանական ազգային նավթային ընկերության հետ Իրանում երկու նավթահանքի ուսումնասիրության վերաբերյալ, իսկ մայիսի 8-ին նախագահական հրահանգ է արձակվել, որն արգելում է ԱՄՆ ընկերություններին իրանական նավթային և գազային հանքավայրեր մշակել և իրանական նավթ ձեռք բերել երրորդ երկրներին վառելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց