Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամլո ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:
«Քննարկվել են մարտի 5-ին Մոսկվայում տեղի ունեցած ռուս-թուրքական հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն առնչվող հարցեր: Ընդգծվել է Իդլիբի ապաէսկալացիոն գոտում լարվածության զգալի նվազումը: Հաստատվել է սերտ, համատեղ աշխատանքը շարունակելու կարևորությունը, նախևառաջ ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների գծով, որպեսզի ապահովվի հրադադարի կայուն ռեժիմը և իրավիճակի հետագա կայունացումը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Որոշվել է հետագայում ևս կանոնավոր երկխոսություն ծավալել տարբեր մակարդակներով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց