Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում կորոնավիրուսի պատճառով խուճապի համար հիմքեր չկան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված խուճապի համար հիմքեր չկան:
«Ես հասկանում եմ, որ մեզ հաջողվել է հանգիստ անցնել այս ժամանակահատվածը: Հանգստանալ, իհարկե, չի կարելի: Բայց խուճապի մենք որեւէ հիմք չունենք»,- Լուկաշենկոյին մեջբերում է ԲելՏԱ-ն:
Լուկաշենկոն նշել է, որ իրարանցում ստեղծել եւ տարբեր տեսակի դեղամիջոցներ կամ բժշկական դիմակներ գնել պետք չէ: «Վազեցիք, գնեցիք ամբողջը: Եւ ի՞նչ: Հիմա հասկացաք, որ գերլարվել էիք»,- նշեց պետության ղեկավարը առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկի հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա, այժմ բժշկական դիմակները Բելառուսում արտադրվում են մի քանի գործարանում: «Օրական հարյուր հազարավոր հատ: Թող գնեն, եթե ինչ-որ մեկին պետք է »,- ասաց նա:
Բելառուսի Նախագահը հիշեցրել է, որ դիմակ կրել պետք է միայն հիվանդներին` այլոց վարակելու ռիսկը նվազեցնելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց